ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում մարդիկ խուճապային գնումներ են կատարում․ բենզալցակայաններում կիլոմետրանոց հերթեր են

Կիևում մարդիկ զանգվածաբար գնում են սննդամթերք և բենզին, սուպերմարկետներում և բենզալցակայաններում հսկայական հերթեր են գոյացել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Մթերային խանութների մեծ մասը դատարկ դարակներ ունեն, բնակիչները խուճապի մեջ են։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևում պայթյուններ են որոտացել։ Այսօր ԱԽ նիստի ընթացքում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ իրենք են նախաձեռնել այդ հարձակումը` ի պատասխան ՌԴ տարածքուն ուկրաինական կողմի կազմակերպած ահաբեկչությունների:

 

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 8-ին պայթեցվեց Ղրիմի կամուրջը: ՌԴ-ն, ինչպես նաև ԱՄՆ հետախուզությունը նշում են, որ պայթյունը նախաձեռնել է Ուկրաինան:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ