Ինչ կառաջարկի ՌԴ-ն` Հայաստանին և Ադրբեջանին. մանրամասնում է Պուտինի օգնականը

 Մոսկվան մտադիր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին առաջարկել անցկացնել եռակողմ գագաթնաժողով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։ Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները», - ասել է Ուշակովը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 6–ին, Պրահայում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի միջնորդությամբ։

Քաղաքականություն