ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որը չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու, քանի որ, իրենց կարծիքով, բանաձեւը չի նպաստի դեէսկալացիային:

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել բանաձևի օգտին քվեարկած երկրներին:

 

«Շնորհակալություն բոլոր 143 պետություններին, որոնք սատարել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պաշտպանությունը» պատմական բանաձևը: Աշխարհն ասել է իր խոսքը. Ռուսաստանի անեքսիայի փորձն անարժեք է և երբեք չի ճանաչվի ազատ ազգերի կողմից»,- ընդգծել է Զելենսկին։

 

Նա հավելել է, որ Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր հողերը:

Քաղաքականություն