Մենք մենակ չե՞նք թողնում նրանց․ հաղորդավարի Հայաստանի մասին հարցը՝ Ֆրանսիայի նախագահին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հեռուստատեսությամբ խոսել է Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին: 

 

«Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է հանդուրժողականության, ոգու, խաղաղության այս տարածաշրջանում համընդհանուր ձևի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ 

 

Հաղորդավարի ճշտող հարցին՝ մենք նրանց մենակ չե՞նք թողնում, պատասխանեց․ «Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Մենք չենք լքի Հայաստանը, մեր արժեքները և մեր սկզբունքները չեն կարող գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով։ Մի քանի օր առաջ ես ամբողջ գիշեր աշխատել եմ այդ հարցի շուրջ։ Իհարկե, եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, ուղիղ նայելով ձեր աչքերի մեջ և մեր բոլոր հայրենակիցների առջև, պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»:

 

Քաղաքականություն