Ալիևը ստել է, հետո սպառնացել Հայաստանին

Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարությունների իր մասը, մեզ համար չի ապահովում անարգել մուտք դեպի Նախիջեւան։ Այս մասին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովին պատմել է Ադրբեջանի բռմապետ Իլհամ Ալիևը։ 

 

Ագրեսորը հերթական սպառնալիքներն ու մանիպուլյատիվ հայտարարություններն է արել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կատարում է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Շարունակելով սուտը, ագրեսորը նաև հերքել է, թե Ադրբեջանը դեռևս հայ ռազմագերիների է պահում և հրաժարվում է ենթաառուցվածքների ապաարգելափակումից։ 

 

Ալիևը հայտարարել է, որ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղի տարածքից, այնուհետև սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով, որ իրենք առայժմ համբերություն են ցուցաբերում, բայց դա անսահմանափակ չէ, այլ ելք չեն ունենա, քան համարժեք գործել, եթե Հայաստանը չկատարի իրենց պայմանները։ 

Քաղաքականություն