«Բելառուսում ահաբեկչական բարձր վտանգի ռեժիմ է սահմանվել». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ահաբեկչական բարձր վտանգի ռեժիմ է սահմանվել։

 

«Սրացման պատճառով նման ահաբեկչական բարձր վտանգի ռեժիմ է սահմանվել։ Դրա համար էլ մենք սկսել ենք միութենական տեղակայման ընթացակարգեր»,- նշել է Լուկաշենկոն:

 

Հոկտեմբերի 10-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների ղեկավարությունը դիտարկում է Բելառուսի դեմ հնարավոր ագրեսիայի տարբերակները՝ ընդհուպ մինչև միջուկային հարված: Նրա խոսքով՝ Բելառուսը և Ռուսաստանը սկսում են համատեղ տարածաշրջանային զորախումբ գործարկել՝ կապված Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման հետ:

Քաղաքականություն