«Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն». Ալիև

 «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում։

 

«Եվ վերջում՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին։ Պրահայում կայացած հանդիպմանը այս հարցի շուրջ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք։ Մեր դիրքորոշումը հստակ է և ճշգրիտ։ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների մոտ հակասություններ չի առաջացրել»,- հավելել է Ալիևը։ 

Քաղաքականություն