«Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մեր հատուկ ներկայացուցիչները չորս անգամ հանդիպել են։ Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարն ասել է, թե հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։

«Մենք Ադրբեջանի հետ համաձայնեցված քայլեր ենք ձեռնարկում»,- ասել է նա:

Քաղաքականություն