Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բորելի հետ. լուրը տարածվեց ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո

 Ինչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ Աստանայում տեղի էր ունենում Ռուսաստանի, Հայաստանի ևԱդրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։

 

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրականացվող ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և գտնվելու վայրին վերաբերող հարցեր։

Քաղաքականություն