Պուտինը` ՌԴ-ում իրականացված մոբիլիզացիայի մասին

 Լրացուցիչ ոչինչ չի նախատեսվում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում: Այժմ մոբիլիզացված է 222 հազար մարդ: Նրանք պետք է պարտադիր վերապատրաստում անցնեն: Ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը Աստանայում: 

 

«Շփման գիծը 1100 կմ՝ պայմանագրային զինծառայողներով պահելը գրեթե անհնար է, մոբիլիզացիան դրա հետ է կապված: Ներկա պահին 33.000 մոբիլիզացված անձ արդեն ստորաբաժանումներում է, 16.000-ը մարտական առաջադրանք է կատարում»,- ասել է ՌԴ նախագահը:

 

 Պուտինը չի ափսոսում Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի համար. «Իմ գործողությունները ճիշտ են: Մենք մեր առաջ խնդիր չենք դնում քանդել Ուկրաինան: Հիմա զանգվածային հարվածների կարիք չկա, գոնե հիմա, առայժմ, հիմա այլ խնդիրներ են: Ուկրաինա ցանկացած զորք մտցնելը և ռուսական բանակի հետ ուղիղ բախումը վտանգավոր քայլ է, որը կարող է հանգեցնել աղետի»:

Քաղաքականություն