Կորցնել Ղրի՞մը, թե՞ կիրառել միջուկային զենք. Որ տարբերակը կընտրի Ռուսաստանը՝ ըստ Իլոն Մասկի

Tesla-ի համահիմնադիր Իլոն Մասկը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կօգտագործի, եթե գնահատի, որ իրեն սպառնում է Ղրիմի կորուստը կամ էլ «լիակատար պարտություն» Ուկրաինայի պատերազմում, գրում է The National News-ը:

 

«Եթե Ռուսաստանը բախվի Ղրիմը կորցնելու կամ մարտադաշտում միջուկային զենք օգտագործելու ընտրության առաջ, նա կընտրի երկրորդը»,- գրել է Մասկը թվիթերյան քննարկման մեջ:

 

«Եթե մենք միջուկային հարված հասցնենք Ռուսաստանին, նրանք մեզ կխոցեն, և մենք կունենանք 3-րդ համաշխարհային պատերազմ»,- գրել է նա:

 

 

Լրատվամիջոցը նկատում է, որ ամերիկացի մեծահարուստի մեկնաբանությունները արվում են այն ժամանակ, երբ ռուսական ուժերը ուժեղացրել են Կիևի ռմբակոծությունը: Ուկրաինայի մայրաքաղաքը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով բնակիչները շտապում են ապաստարաններ: 

Մասկը նաև չի բացառել, որ Մոսկվան կդիմի միջուկային զենքի օգտագործմանը, եթե բախվի Ուկրաինայում «լիակատար պարտության»: Շարունակվող հակահարձակման արդյունքում ուկրաինական ուժերը դուրս մղեցին ռուսական զորքերը Արևելյան Ուկրաինայի մի քանի շրջաններից: 

 

«Եթե Ռուսաստանը բախվի իրենց բանակի ոչնչացմանը և ՆԱՏՕ-ի կողմից լիակատար պարտությանը, նրանք կօգտագործեն միջուկային զենքեր»,- գրել է նա, -«Այդ դեպքում ՆԱՏՕ-ն կպատասխանի միջուկային զենքերով, և քաղաքակրթությունն ավարտված է»

 

«Այս սցենարով Ռուսաստանը չի ստանում Ղրիմը, այնպես որ դուք կարող եք մխիթարվել այդ մտքից՝ դիտելով, թե ինչպես են բարձրանում սնկային ամպերը»,- գրել է նա մեկ այլ թվիթում։

Քաղաքականություն