«Մենք կպաշտպանենք մեր երկիրը, եթե ինչ-որ ժանտախտի գլուխներ անցնեն մեր սահմանները». Վոլֆովիչ

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ Մինսկի մոբիլիզացիայի և ռազմական գործողությունների մեջ մտնելու պլաններ չկան, բելառուսական ուժային դաշինքը ներկա պայմաններում ի վիճակի է ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Տեղկեատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Այն կառույցները, որոնք գոյություն ունեն պետության պաշտպանության համար, կատարում են իրենց խնդիրները, չի նախատեսվում մոբիլիզացիա, չի նախատեսվում նաև մեր երկրի մուտքը ռազմական գործողությունների։ Մեզ դա պետք չէ։ Բայց մենք կպաշտպանենք մեր երկիրը, եթե ինչ-որ ժանտախտի գլուխներ անցնեն մեր սահմանները, մենք կմոբիլիզացվենք և տեր կկանգնենք մեր երկրի պաշտպանությանը։ Այսօրվա պայմաններում երկրի ուժային բլոկը ի վիճակի է ապահովել մեր քաղաքացիների, այդ թվում՝ ձեր անվտանգությունը»,- ասել է Վոլֆովիչը:

 

Պետքարտուղարը նշել է, որ Բելառուսի շուրջ իրավիճակը բարդ է և լարված։ 

 

«Արևմուտքը մեղադրում է Բելառուսին, փորձում է նրան ներքաշել ռազմական հակամարտության մեջ, նա փորձում է ռազմականացնել՝ հսկայական քանակությամբ զորավարժություններ անցկացնելով»,- ասաց նա։ Միաժամանակ Վոլֆովիչն ասել է, որ Բելառուսում «խուճապ չպետք է լինի»։ 

Քաղաքականություն