Գերմանիայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին բողոքի ցույցեր են սկսվել

Այսօր Գերմանիայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր էներգետիկ ճգնաժամի ֆոնին, ակցիաներին գրանցված մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է մոտ 20 հազար մարդ, հայտնում է գերմանական rbb24 լրատվական պորտալը։


Նշվում է, որ Solidarischer Herbst դաշինքը կոչ է արել ցույցեր, հանրահավաքները կազմակերպվել են նաև արհմիությունների, սոցիալական և բնապահպանական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից։

 

Էներգիայի թանկացման ֆոնին ցուցարարները պահանջում էին, ի թիվս այլ բաների, նպատակային արտոնություններ ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար, սառեցնել բնակարանների վարձավճարները, հարկ սահմանել հարստության վրա և ընդլայնել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը՝ ածուխից և գազից անկախանալու համար։

 

Հանրահավաքն անցկացվել է Բեռլինում, փողոց դուրս գալու կոչեր են հնչել նաև Դրեզդենում, Դյուսելդորֆում, Մայնի Ֆրանկֆուրտում, Հանովերում և Շտուտգարտում։ Ամբողջ հանրապետությունում գրանցվել է այս ակցիաների շուրջ 20000 մասնակից։

 

Քաղաքականություն