Բարձր ճշգրտության հրթիռներ և ԱԹՍ-ներ. ՌԴ-ն բազմապատկվում է զենքի և հատուկ տեխնիկայի արտադրությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ Նիժնի Տագիլում «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայի տանկերի արտադրության վերահսկիչ ստուգում է անցկացվել։ Նրա խոսքով, խնդիր է դրվել խստորեն կատարել պաշտպանության պետական պատվերը՝ իր բոլոր հիմնական պարամետրերով և կանխել արտադրված սարքավորումների մատակարարման խափանումները։

«Եվ մի բան էլ. ընթերցելով թշնամու վերլուծությունները՝ ես բազմիցս հանդիպել եմ հայտարարությունների, որ Ռուսաստանում պահանջված զինտեխնիկան և սպառազինությունը շուտով կսպառվեն։ Իբր թե ամեն ինչ օգտագործվել է։ Հույս չունենա՛ք։ Զենքի և հատուկ տեխնիկայի արտադրությունը բազմապատկվում է բոլոր ուղղություններով՝ տանկերից և հրացաններից մինչև բարձր ճշգրտության հրթիռներ և անօդաչու սարքեր։ Սպասե՛ք», - գրել է Մեդվեդևը:

Քաղաքականություն

Պատահարներ