Ամերիկուհին հարվածել է արջի քթին և կարողացել է փրկվել

Ամերիկուհին ողջ է մնացել՝ հարվածելով սեւ արջի քթին, երբ կենդանին հարձակվել է նրա վրա։ Մեծահասակ արջը թիկունքից հարձակվել է կնոջ վրա, երբ նա բաց է թողել իր շանը Լեւենվորթ գյուղում, որը գտնվում է Կասկադի լեռներում, հայտնել է Վաշինգտոնի Ձկնորսության եւ վայրի բնության դեպարտամենտը, փոխանցում է Gazeta.ru-ն։ 

 

Արջը թիկունքից հարձակվել է կնոջ վրա եւ տապալել նրան գետնին։ Նա հոսպիտալացվել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով։

Կենսաբան Ռիչ Բոսոլեյլը KING-TV-ին ասել է, որ կնոջ կյանքը, հնարավոր է, նրա ռազմավարությունն է փրկել։

 

«Եթե արջը ձեզ տապալում է, ապա այո, ձեր որոշումը կռվելն է: Դա ուղղակի բնազդ է եղել: Նա պարզապես շրջվել եւ բռունցքով հարվածել է նրա քթին»: Արջը, ըստ ամենայնի, «ցնցվել է» հարվածից հետո, իսկ հետո փախել է»,- ասել է նա:

 

Վայրի բնության ծառայության աշխատակիցները գտել են արջին հարձակման վայրի մոտ եւ սպանել նրան:

Ձկնորսության եւ վայրի բնության դեպարտամենտի կապիտան Մայք Ջուելն ասել է, որ սպաներին այլ ելք չի մնացել, քան սպանել ագրեսիվ կենդանուն:

Քաղաքականություն

Պատահարներ