ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, այս մասին գրում է Washington Post-ը՝ առանց նշելու, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։ 

 

«Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մոտալուտ հարձակումների մասին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պարսից ծոցի ռազմաօդային ուժերը գործարկեց դեպի Իրան՝ որպես ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ բարձր զգոնության մաս», - ասվում է թերթի հրապարակման մեջ։

 

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկատվություն է փոխանցել ԱՄՆ-ին՝ Իրանի կողմից իր տարածքում գտնվող թիրախների վրա «մոտակա հարձակման» մասին: Հաջորդիվ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել էր, որ արևմտյան երկրները միտումնավոր սրում են Իրանի դեմ մթնոլորտը՝ հայտարարելով, որ Թեհրանն իբր պատրաստվում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։

 

Քաղաքականություն

Պատահարներ