«Իրոքից մեր քաղաքի կանաչը բավականին քիչ է»․ քաղաքապետ

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել էն բոլոր մարդկանց, ովքեր դեռ 2019-ից իրենց ներդրումն են ունեցել, որպեսզի Երևան համայնքում կարողանանք իրոքից լավ ծառատունկ ունենալ, այսինքն՝ պարզապես ծառեր չտնկենք, հետո չիմանանք՝ ինչ ենք անելու իրենց հետ: Ոռոգման մեծ, հիմնական խողովակ է փոխվել՝ 4 կմ-ի չափով, մոտ 4 կմ-ի չափով ներքին ցանց է փոխվել, այսինքն՝ էդ ամեն ինչն արվել է, նոր ծառատունկ է իրականացվել»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

Այս մոտեցումը պետք է պահպանել. «Իրոքից մեր քաղաքի կանաչը բավականին քիչ է, պետք է կոնցեպտուալ մոտեցումներ կիրառել»:

Քաղաքականություն

Պատահարներ