«Կիևում օրենքի տեսք է տրվել այն բանին, որ ռուսական կողմի հետ որևԷ բանակցություն չշարունակվի». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկայումս դրանք շարունակելու հնարավորություններ չկան: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Մենք քանիցս ասել ենք, որ ռուսական կողմը բաց Է մնում բանակցությունների համար, բայց նաեւ քանիցս բոլորի ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ ներկայումս մենք նման հնարավորություն չենք տեսնում, քանի որ Կիեւում կոդավորվել Է, այսինքն՝ օրենքի տեսք Է տրվել այն բանին, որ ռուսական կողմի հետ որեւԷ բանակցություն չշարունակվի»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Քաղաքականություն

Պատահարներ