Ստոլտենբերգը Վուչիչին կոչ է արել լուծել Կոսովոյի հակամարտությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին կոչ է արել լուծել Կոսովոյի հետ հակամարտությունը։ 

 

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները`

Ստոլտենբերգը հեռախոսազրույց է ունեցել Վուչիչի հետ։

 

Սերբիայի ղեկավարի վարչակազմի տվյալներով՝ Ստոլտենբերգը նախագահին խնդրել է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել Կոսովոյի և Մետոհիայի շուրջ վեճերը։

 

«Վուչիչն իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մատնանշել է Պրիշտինայի կողմից բրյուսելյան համաձայնագրի կոպիտ խախտումները»,- նշվում է պաշտոնական Բելգրադի մամուլի հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ