Ուր է «կորել» Թրամպը. օգտատերերն անհանգստացած են

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրից ավելի է, ինչ ոչինչ չի հրապարակում սոցիալական ցանցերի իր էջերում, հայտնում է Fox News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործիչը լռում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներում Դեմոկրատական ​​կուսակցության կողմից Սենատում մեծամասնության պահպանման ֆոնին։

 

Fox  News-ը նշում է, որ Թրամփը չի մեկնաբանում ընտրություններում հանրապետականների ձախողումը, թեեւ սպասվում է, որ ընդամենը մի քանի օրից նա կհայտարարի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական ​​կուսակցության թեկնածու առաջադրվելու իր ծրագրերի մասին։ Հեռուստաալիքը ընդգծել է նաեւ, որ քաղաքական գործչի լռությունը, հավանաբար, վկայում է նրա հիասթափության մասին՝ Սենատի առանձին հանրապետական ​​թեկնածուներից, որոնք ընտրություններում պարտվել են։

Քաղաքականություն