Չավուշօղլուն պատասխանել է Միրզոյանի ցավակցական հաղորդագրությանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ հայտնած ցավակցությանը: Չավուշօղլուն թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է.  

 

«Շնորհակալություն Ձեր ցավակցական հաղորդագրության համար»,-գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

 

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում էր արել Twitter–ում և ցավակցություն հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։

 

 

Քաղաքականություն