Իրանի արձագանքը` Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

 Թեհրանը դատապարտում է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ինչպես հայտնում է IRNA–ն, այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին։

 

«Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական գործողություն` ուղղված Թուրքիայի և նրա ժողովրդի անվտանգության դեմ»,- ասել է Քանաանին։

 

Նշենք, որ նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։

Քաղաքականություն