Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժամանակ կրակում նրանց վրա, քանի դեռ նրանք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:

 

2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր 3 խաղաղ բնակիչ է սպանվել, 16-ը` վիրավորվել 54 մահափորձերի հետևանքով: Արդյո՞ք սա է այն պնդման իրագործումը, երբ Ադրբեջանն ասում է «ԼՂ հարցը լուծված է»»:

 

Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 12-ին գնդակոծել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչներին, միջադեպի հետևանքով մեկ մարդ տուժել է:

Քաղաքականություն

Պատահարներ