Ռուսաստանը կուժեղացնի հարձակողական գործողությունները Դոնեցկի մարզում

Ռուսական հարձակողական գործողությունները Դոնեցկի մարզում առաջիկա շաբաթներին կուժեղանան, քանի որ այնտեղ կժամանեն ավելի շատ մոբիլիզացված զորքեր, Խերսոնի շրջանի արևմտյան հատվածից դուրս բերված ուժերը: Համաձայն Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանների վերջին զեկույցի,  ուկրաինական ուժերը տարածքում կհայտնվեն ինտենսիվ ճնշման տակ, և Կիևը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի վերատեղակայել զորքերը՝ պաշտպանվելու ռուսական այս հարձակումներից, փոխանցում է BBC-ն։ Վերլուծաբանների կարծիքով, ռուսները դժվար թե հասնեն զգալի հաջողությունների՝ չնայած մեծ ջանքերին։ Նշվում է նաև, որ թեև ժամանակի ընթացքում կարող են վերցնել Բախմուտը հսկայական կորուստների գնով։

Քաղաքականություն