ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովին Բալիում հիվանդանո՞ց են տեղափոխել. Զախարովան արձագանքել է

Զախարովան հերքում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բալիում հոսպիտալացվելու մասին լուրերը: Նշենք, որ մամուլը գրում էր, թե Բալիում G20 գագաթնաժողովին ժամանելուց հետո Լավրովը տեղափոխվել է հիվանդանոց:

 

«Ես և Սերգեյ Վիկտորովիչը Ինդոնեզիայում լուրերն ենք կարդում և պարզվում, որ նա հոսպիտալացվել է: Մենք մեր աչքերին չէինք հավատում»,-  մասնավորապես գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

 

Հիշեցնենք, որ նախարարի  հիվանդանոց տեղափոխելու մասին հայտնել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի պաշտոնյաներին։ Հաղորդվում էր, որ նա իբր սրտի հետ կապված խնդիրներ ուներ։

Քաղաքականություն