ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամկետային զինծառայողը 6 ամիս ծառայությունից հետո կարող է դառնալ պայմանագրային․ Պապիկյան

Պաշտպանության նախարարությունը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ է առաջարկում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ` նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը, որով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը։ Ի դեպ, այս պահին 2 զինծառայող է «Ես եմ» ծրագրի շրջանակներում ծառայում։


 

Քաղաքականություն