«2020 թվականից ընդդիմության օգնությամբ ՌԴ-ն իմ մուտքը փակել է». Սամվել Բաբայան

 «Ես տարուց ավել է ասել եմ` ՀԱՊԿ-ի հետ գործունեությունը պետք է սառեցնել, քանի որ ՀԱՊԿ անդամներից առնվազն 4-ը շնորհավորել էին Ադրբեջանին, մենք այնտեղ անելիք չունենք: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ընդհակառակը, պետք է ՌԴ-ի հետ երկկողմանի հարաբերությունները խորացնել»,- այս մասին լրագրողի հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

 

Սամվել Բաբայանը, անդրադառնալով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին մոտքը ՀՀ փակելուն, ասաց, որ ՌԴ-ն իր մուտքը 2020 թվականի մարտի 11-ից մինչ օրս փակել է և որևէ հիմնավորում դրա համար Սամվել Բաբայանը չի ստացել:

 

Հարցին, թե արդյոք Բաբայանը դիմել է ՀՀ ԱԳՆ, որպեսզի մեր արտաքին դիվանագիտական կառույցը հարցում ուղարկեր Ռուսաստանին, ինչպես որ իրենք էին ուղարկել Զատուլինի վերաբերյալ: Բաբայանը պատասխանեց.

 

«Իշխանությունը տեղյակ է եղել այդ մասին: Ընդդիմության օգնությամբ է ՌԴ-ն իմ մուտքը փակել է»,-

Քաղաքականություն

Պատահարներ