«Բանակից հեռու գեներալի ուսադիրներով մարդիկ թող քիչ խոսեն, ապացուցում են, որ ապուշ են». Բաբայան

 Կարող ենք ինչ ուզենք, առաջարկենք, բայց Ադրբեջանը համարում է, որ դու իր տարածքում առաջարկում ես, թե ինքն ինչ անի. Ինքը դա չի անելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախն ու Հայաստանը Ադրբեջանին առաջարկել են Արցախի շուրջը ապառազմականացված գոտի ստեղծել: 

«Դա խոսակցություն է խոսակցության համար»,-ասաց նա: 

Անդրադառնալով Ջալալ Հարությունյանի պաշտպանի հայտարարությանը, թե Լելե Թեփեի օպերացիայից Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել, սակայն այս պահին միայն Ջալալ Հարությունյանն է կալանավորված, արդյոք Փաշինյանը եւս չպետք է ներգրավվի, Բաբայանը պատասխանեց, որ ինքը որեւէ բանից տեղյակ չէ: 

Դիտարկմանը, որ մամուլում գրվել է, որ ինքն է կազմել այդ օպերացիայի պլանը, նա արձագանքեց. «Ով ասում է, գլուխը պատին է խփում: Խորհուրդ կտամ մարդիկ, որոնք շատ հեռու են բանակից, բայց գեներալի ուսադիրներ են կրում, քիչ խոսեն: Որովհետեւ ինչքան խոսում են, այնքան ապացուցում են, որ ապուշ են: Խնդիրն այն է, որ այն, ինչից ես եմ տեղյյակ, դա գյուղ Հորադիզի ուղղությունն է: Լելե Թեփեն այդտեղից 10 կմ թիկունք է: Եթե դդուք դա համարում եք Լելե Թեփե, ես այդպես չեմ համարում: Ես գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել: Հիմա դուք որից եք խոսում, ես տեղյակ չեմ»: 

Հարցին՝ եթե վարչապետը տեղյակ է եղել, արդյոք չի նշանակում, որ օպերացիան համաձայնեցված է եղել վերեւից, Սամբել Բաբայանն ասաց. «Համաձայնեցված է եղել գյուղ Հորադիզի ուղղությամբ օպերացիան: Ներկա է եղել վարչապետը այդ խոսակցությանը, բայց համաձայնությունը եղել է ԳՇ-ի հետ: Շտաբի պետք է որոշում կայացնում պատերազմի ժամանակ, ըստ օրենքի: Այդտեղ ես ընդհանրապես, խնդիր չեմ տեսնում»:

Քաղաքականություն

Պատահարներ