Իրանում բասկետբոլիստները ևս հանեցին հիջաբները

Իրանցի բասկետբոլիստները հանել են հիջաբները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության։ Նշենք, որ Իրանում բոլոր կանայք պարտավոր են հիջաբ կրել։ Դա չկատարելու դեպքում դաժան պատիժ է սպասվում: 

 

Կանոնները վերաբերում են նաև արտերկրում մրցող մարզիկներին:

 

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Իրանում հայտնի դերասանուհիներ են ձերբակալվել հիջաբները հանելու պատճառով:


 

Քաղաքականություն