Կարո՞ղ են ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել. Կոսաչովը պատասխանում է

 Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհանդիպեն Երևանում։ Կարո՞ղ են այս կազմակերպությունը և Ռուսաստանը՝ որպես նրա ամենահզոր անդամ, Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական։ Թե՞ Հայաստանի հարցն այս փուլում ակտուալ չէ:

 

 «Аргументы и Факты» թերթի լրագրողի հարցին Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոստանտին Կոսաչով, ասել է. 

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի մտնում կազմակերպության իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքն հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք հակամարտության կարգավորմանը։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում, կնշանակի սրել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և օգնել ապահովելու, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»։

Քաղաքականություն