Պեմզաշենում կնոջն ու երեխաներին սպանած անձի տունը փորձել են հրկիզել. 5 կին տեղափոխվել է ոստիկանություն

Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ երեկ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ 

 

Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են, որ մի քանի կին մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն, ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ Նշվում է, որ նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը։ 

 

Auroranews-ը կապ հաստատեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Նա նշեց, որ 5 անձ հրավիրվել է բաժին: Ոստիկանությունից նշեցին, որ նրանք կոտրել են տան ապակին, որից հետո հրավիրվել են բաժին և ներկայացվել Քննչական կոմիտե:

 

 

Քաղաքականություն