ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում ադրբեջանցի լրագրողին դաժան ծեծի են ենթարկել

 Բեռլինում հարձակվել են ադրբեջանցի բլոգեր Օրհան Աղաևի վրա: Ինչպես հայտնել է ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին, Բեռլինում սեփական բնակարան մուտք գործելուց առաջ Աղաևի վրա հարձակվել երեք անհայ անձ է հարձակվել ու ծեծի ենթարկել: Օրհան Աղաևի կինը տեսագրել է ծեծը։ Աղաևը հոսպիտալացվել է։

 

Աղաևի նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ կա հարուցված` զանգվածային անկարգություններ հրահրելու, պետական հեղաշրջման փորձի և այլ «ծանր հանցագործությունների» համար: Բլոգերի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Քաղաքականություն