ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուի արձագանքը, երբ հայտարարեցին, որ գոլի հեղինակն ինքը չէ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Պորտուգալիան Բրունո Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ հաղթեց Ուրուգվային՝ 2:0 հաշվով:  Ճիշտ է, այս գոլի հետ կապված ամեն ինչ այնքան էլ պարզ չէր։  Բրունոն հարվածեց եզրային հատվածից, իսկ Կրիշտիանուն, ինչպես թվում էր, գլխի թեթև շարժումով գնդակն ուղորդեց Ուրուգվայի դարպասը։ Ֆուտբոլիստը տոնեց գոլը և այն գրանցվեց իր հաշվին։ Խաղի վերսկսվելուց րոպե անց պարզվեց, որ գնդակը Ռոնալդուին չի դիպել։ Գոլը գրանցվեց Բրունո Ֆերնանդեշի անունով։

 

Այս կադրերում երևում է, թե ինչպես էր Ռոնալդուն տոնում գոլը։

 Եվ ահա նրա արձագանքը, երբ մարզադաշտի ցուցատախտակին տեսավ, որ գոլը գրանցվել  է խաղընկերոջ անունով։ 

Քաղաքականություն