Իտալիայի պաշտպանության նախարարը հայտնել է, թե որ դեպքում կդադարի զենք մատակարարել Ուկրաինային

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն հայտարարել է, որ Հռոմը կդադարեցնի Կիևին զենք և զինամթերք մատակարարել խաղաղ բանակցությունների մեկնարկից հետո։ Նա ընդգծել է, որ վաղ թե ուշ Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը պետք է դադարեցվի։ Այս մասին գրում է ANSA-ն։
 

«Եվ դա կավարտվի, երբ սկսվեն խաղաղության բանակցությունները»,- ասել է Կրոզետտոն:
 

Միաժամանակ նախարարը կարծում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն ձգտում երկխոսության։ Կրոզետտոն վստահ է, որ այս իրավիճակում հեղինակավոր գործիչ է պահանջվում, որի օգնությամբ հնարավոր կլինի բանակցություններ սկսել։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը հանդես կգա որպես միջնորդ։

Քաղաքականություն