ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները մոդուլային տնակներ են տեղադրում ազերիների կողմից փակված ճանապարհահատվածում
Ռուս խաղաղապահները մոդուլային տնակներ են տեղադրում ազերիների կողմից փակված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Քիչ առաջ էլ հայտնել էինք, որ ադրբեջանցիները 2 ավտոբուսով զինվորականների են բերել Լաչինի միջանցք:
Նշենք, որ Արցախում հասունանում է հումանիտար ճգնաժամ: Մարդիկ չեն կարուղանում Հայաստանից Արցախ գնալ և հակառակը: Անհնարին է դարձել շտապ բուժօգնություն տրամադրելու համար Արցախի հիվանդանոցներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի հոսպիտալներ: