Վաղվանից կդադարեցվի գազով ջեռուցվող ուսհաստատությունների աշխատանքը. Արցախի ԿԳՄՍՆ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 

Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

 

Տեղեկացնում ենք, որ փայտով կամ էլեկտրաեներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով: 

Քաղաքականություն