Վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

 

Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ:

Քաղաքականություն