Վառելիքի մատակարարման դադարեցումը ահաբեկչություն է, որն իրականացնում է Ադրբեջանը

Ինչպես արդեն հայտնել էինք Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

 

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։

Քաղաքականություն