Արցախում գազի բալոններից առաջացած հրդեհի դեպքեր են գրանցվել․ ԱԻՊԾ-ն զգուշացնում է

Դեկտեմբերի 14-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է, կամ դրանց անսարքությունը: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ու նշում, որ Արցախի Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են:

 

ԱՀ ԱԻՊԾ-ն հիշեցնում է, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ: Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար, անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:

 

ՆԳ նախարարությունը հորդորել է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Անհրաժեշտության դեպքում զանգարհարել Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11 հեռախոսահամարներով։

Քաղաքականություն