Twitter-ը դադարել է վճարել իր գրասենյակների վարձավճարները

Twitter-ը դադարել է վճարել իր գրասենյակների վարձավճարները` ծախսերը կրճատելու համար, հաղորդում է The New York Times-ը:

 

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` գումար խնայելու նպատակով ընկերության ղեկավարությունը դադարեցրել է Սան Ֆրանցիսկոյում Twitter-ի գլխամասային գրասենյակի, ինչպես նաև այն տարածքների վարձավճարները, որտեղ գտնվում են ընկերության ներկայացուցչությունները այլ երկրներում։  

 

Բացի այդ, ըստ The New York Times-ի, Մասկը կարգադրել է չվճարել մասնավոր ավիափոխադրողների ծառայությունների համար, որոնցից օգտվել է ընկերության նախկին ղեկավարությունը, և քննարկում է նաև աշխատանքից ազատված աշխատողներին արձակման վճարները չկատարելու հնարավորությունը։

 

Պարբերականը նշում է, որ կոշտ միջոցառումներն ուղղված են ընկերության ծախսերի կրճատմանը։

 

Նրա խոսքով՝ Մասկը իր խնամակալների հետ միասին ուժեղացնում է Twitter-ի իրավաբանական թիմը՝ հնարավոր դատական ​​վեճի ակնկալիքով:

Քաղաքականություն