Ուկրաինայում զորահավաքի նոր ալիք կլինի. փոխնախարար

Ուկրաինայում զորահավաքի նոր ալիք է նախապատրաստվում: Այս մասին գրում է Life.ru-ն:

 

Նշվում է, որ երկրի ՊՆ փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Ուկրաինայում կարող է մոբիլիզացիայի նոր ալիք հայտարարվել: Ըստ նրա` գերատեսչությունը ելնելու է առաջնագծում տիրող իրավիճակից, սակայն այսօր Ուկրաինայի զինված ուժերում կենդանի ուժի անհրաժեշտություն է առաջացել։

 

«Կան կորուստներ և վերականգնման անհրաժեշտություն, նույնիսկ այն մարդիկ, ովքեր այժմ կռվում են, պետք է փոխարինվեն»,- ասել է նա ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում։

Քաղաքականություն