Ավելի քան 150 ավստրալացի թունավորվել է հալյուցինոգեն սպանախից. ինչ է հայտնի

Ավելի քան 150 ավստրալացիներ հայտնել են թունավորման ախտանիշների և հալյուցինացիաների մասին այն բանից հետո և կերել են սուպերմարկետներից ձեռք բերված թարմ սպանախ: Այս մասին հայտնում է RTVI-ը:
 

Ավստրալիայի կառավարության սննդի ստանդարտների գործակալությունից հայտնել են մանրածախ առևտրից պոտենցիալ վտանգավոր ապրանքի զանգվածային հետկանչման մասին: Ըստ Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտի` սպանախը կարող է աղտոտված լինել «անապահով բուսանյութով»՝ մոլախոտերով, որոնք, ենթադրաբար, «աղտոտել են սպանախի բերքը» վերջին ջրհեղեղի ժամանակ: Հավանական տարբերակների թվում են մորմը, մանդրագորան: 
 

Զեկույցում թվարկված են սպանախի թունավոր խմբաքանակից թունավորման ախտանիշները` զառանցանք և շփոթություն, հալյուցինացիաներ, լայնացված աչքեր, սրտի արագ  բաբախյուն, դեմքի կարմրություն, մշուշոտ տեսողություն, լորձաթաղանթների և մաշկի չորության զգացում:

 

Ավստրալիայի իշխանությունները կոչ են անում երկրի բնակիչներին չգնել թունավոր սպանախ և չփորձել զգալ դրա ազդեցությունը, հայտնում է The West Australian-ը:

 

Թունավորման պատճառը դեռ չի նշվում: Նշվում է, որ անցկացվում են լաբորատոր հետազոտություններ։

Քաղաքականություն

Պատահարներ