Բենզեման պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

 Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Այս մասին 35-ամյա ֆուտբոլիստը գրել է իր սոցցանցերում։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով «Ռեալի» ֆուտբոլիստը չէր մասնակցում ԱԱ-ին:

 

Ավելի վաղ հայտնել էինք, բայց Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է հեռանալ ազգային թիմից, հայտնում է AS-ը։ Ֆուտբոլիստի եւ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի միջեւ Աշխարհի առաջնության ժամանակ կոնֆլիկտ է ծագել։ Մարզիչը հիասթափված է, որ Բենզեման բուժման ընթացքում կապի մեջ չի եղել։

 

Բենզեման մերժել է նախագահ Էմանուել Մակրոնի հրավերը՝ միասին դիտելու Կատարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը։

54-ամյա Դեշամի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մարզիչը ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականի հուլիսից։

Քաղաքականություն

Պատահարներ