Հույս ունեմ, որ տիկին Սարգսյանը կստանձնի ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը. Փաշինյան

 Քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Այս մասին Արդարադատությն նախարարությունում այսօր ունեցած ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ