«Պատերազմն Ուկրաինայում վերածվել է միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքի». Չավուշօղլու

10 ամիս շարունակվող ուկրաինական ճգնաժամը վերածվել է միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ 

«Պատերազմն Ուկրաինայում այս տարի վերածվեց տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքի»,- ասել է Չավուշօղլուն՝ վստահեցնելով, թե Թուրքիան այս հարցում «հավատարիմ է սկզբունքային և հավասարակշռող ակտիվ քաղաքականությանը»։ 

Չավուշօղլուն նաև հայտարարել է, թե Թուրքիան կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար «ջանքեր է ներդնում»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ