«Գազպրոմը» հակառեկորդ է սահմանել. որքան գազ է ՌԴ-ն արտահանել 2022-ին

2022թ. արդյունքներով՝ «Գազպրոմի» արտասահման արտահանումը կազմել է 100,9 մլրդ խորանարդ մետր անցած տարվա 185,1 մլրդ խորանարդ մետրի համեմատ, տեղեկացրել է ռուսական մոնոպոլիայի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Արտահանման նման ցածր ցուցանիշներ անգամ 1990թ. չեն եղել, երբ արատահանումը կազմել էր 110 մլրդ խորանարդ մետր, հայտնում է «КоммерсантЪ»-ը։

 

Արտահանման նվազման ֆոնին արդյունահանումը 2022թ. նվազել է՝ կազմելով 412,6 մլրդ խորանարդ մետր, անցած տարի այդ ցուցանիշը 514,8 մլրդ էր։ Այսպիսի ցածր մակարդակ՝ 418,5 մլրդ խորանարդ մետր, գրանցվել է միայն 2015թ.։

 

«Այս գազը մեզ լիովին բավական է, որպեսզի կատարենք մեր բոլոր պարտավորությունները երկրի ներսում մեր սպառողների առջեւ եւ արտահանման անհրաժեշտ ծավալներ մատակարարենք։ 243,1 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի մեր ռուս սպառողներին։ 100,9 մլրդ խորանարդ մետր՝ հեռավոր արտասահմանի երկրներին»,- վկայում է Միլլերի հաղորդագրությունը։

 

Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին «Գազպրոմը» աստիճանաբար փակել է Եվրոպա գազի մատակարարումները Յամալ-Եվրոպա գազատարով, հետո «Հյուսիսային հոսքով» և կտրուկ կրճատել արտահանումը Ուկրաինա։

Առայժմ աշխատում են միան երկու երթուղիներ՝ «Թուրքական հոսքը» և տարանցումն Ուկրաինակով, բայց ընդհանուր մատակարարումները չեն գերազանցում ամիսը 2 մլրդ խորանարդ մետրը։

 

ԵՄ տարեկան գազի արտահանումը կազմում է մոտ 61 մլրդ խորանարդ մետր 2021 թվականի 146 մլրդ-ի համեմատ։ Եվրոպա մատակարարումների նվազումը հանգեցրել է այն բանին, որ գազի գներն ամբողջ տարի մնացել են ռեկորդային։

Երկրորդ կիսամյակի աճը կրճատել է նաև արտահանումը Թուրքիա, որը այս տարի նվազել է 2021թ. համեմատ 19,5 տոկոսով՝ 21,5 մլրդ խորանարդ մետր։

 

Միակ ուղղությունը, որտեղ արտահանումը 2022թ. ավելացել է, Չինաստանն է, որտեղ մատակարարումների ծավալը դեկտեմբերի առանձին օրերին գերազանցել է պայմանագրային մակարդակները։ «Գազի համաշխարհային շուկան զարգանալու է բարձր տեմպերով և, ըստ երկարաժամկետ կանխատեսման, առաջիկա 20 տարիներին սպառումն ավելանալու է 20 տոկոսով։ Նույն կանխատեսմամբ՝ 20 տարում սպառումը Չինաստանում կապահովի ամբողջ համաշխարհային աճի 40 տոկոսը»,- ասել է Ալեքսեյ Միլլերը։ Նա նաև ավելացրել է, որ ռուսական հանքավայրերը «մի քանի տարի առաջ անցմամբ գազ կտան, և որոշ հանքեր իրենց արդյունահանումը կավարտեն 2141թ., գուցե եւ ավելի ուշ»։

 

2023թ. արտահանումը կարող է ավելի նվազել։ Ներկա պահին «Գազպրոմը» ԵՄ է մատակարարում օրական մոտ 68 մլն խորանարդ մետր, եւ հետագա աճի հնարավորություններ չկան, քանի որ դրա համար քաղաքական որոշում է պետք Յամալ-Եվրոպա գազատարի օգտագործումը վերականգնելու համար, կամ էլ պետք  ավելացնել մատակարարումներն Ուկրաինայով տարանցմամբ։ Եթե Չինաստան գազի արտահանումը 2023թ. կազմի, ինչպես սպասվում է, 25 մլրդ խորանարդ մետր, իսկ Թուրքիա եւ ԵՄ մատակարարումները մնան ընթացիկ մակարդակում, «Գազպրոմի» ընդհանուր արտահանումը հեռավոր արտասահման կարող է ընկնել՝ հասնելով 75 մլրդ խորանարդ մետրի։

 

Այդ դեպքում ԵՄ ռուսական գազի մատակարարումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ ավելի քիչ կլինի, քան ԱՄՆ-ից մատակարարումները։

 

2022թ. Եվրոպան ներմուծել է մոտ 43 մլն տոննա (56 մլրդ խորանարդ մետր) ՀԲԳ ԱՄՆ-ից։

Քաղաքականություն