Թուրքիայում պայթյունի գործով բերման ենթարկված կա

Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունից հետո մեկ մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

 

«Մեկ անձ բերման է ենթարկվել»,- գրել է նա։

 

Ըստ թուրք նախարարի՝ Նազիլիի շրջանային դատախազությունը պայթյունի փաստով դատական հետաքննություն է սկսել։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 7 մարդ է զոհվել։

Քաղաքականություն