Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կվ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ 

 

 

Քաղաքականություն