Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հեռացվել է պաշտոնից

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ նվազագույնը մինչև աուդիտի ստուգումների արդյունքների հրապարակումը, որն անցկացնում է ֆեդերացիան: 

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ֆիլիպ Դիալոն, որը կազմակերպության փոխնախագահն էր: 

Լե Գրեն քննադատության էր ենթարկվել Զինեդին Զիդանի հասցեին ուղղված խոսքերի համար: FFA-ի նախկին աշխատակիցները նրան նաև մեղադրել են անպարկեշտ վարքագծի մեջ:

Քաղաքականություն