Թուրքիան կբուժի Ուկրաինայում վիրավորվածներին․ Էրդողան

Անկարան աջակցում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը և պատրաստ է ստանձնել նրանց բուժումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում ելույթ ունենալով մարդու իրավունքներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցների առջև։

 

«Մենք աջակցում ենք դրան։ Մենք վիրավորներին բերում էինք Սիրիայից, Ադրբեջանից և Լիբիայից, նրանց բուժում էինք մեր հիվանդանոցներում և նորից հետ ուղարկում։ Դա մեր մարդասիրական պարտականությունն է։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Էրդողանը։

 

Ավելի վաղ Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է մարդասիրական միջանցք բացել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև` Ուկրաինայում ճգնաժամից տուժած երեխաներին, կանանց և վիրավորներին օգնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ